ԱՄՆ -ի տիեզերական գործակալությունը իր կայքում տեղադրել է Էվերեստի լուսանկարը՝ գրությամբ, որ լուսանկարն արել է ռուս տիեզերագնաց Յուրի Մալենչենկոն 370 կմ բարձրությունից տիեզերական կայանից: Աշխարհի ամենաբարձր լեռան լուսանկարը արագ տարածվել է Թվիթերում և համացանցի մյուս լրատվամիջոցներում: Հենց այստեղ էլ նկատվել է ամերիկացի մասնագետների սխալը:
Նեպալցի լրագրող Կունդա Դիկսիտը գրել է. «Ներեցեք ընկերներ, բայց լուսանկարի բարձր լեռը Էվերեստը չէ»: Ինչպես են ամերիկացիները խառնել Չինաստանի և Նեպալի սահմանին գտնվող Էվերեստը Սասեր Մուզտագի հետ, որը գտնվում է Հնդկաստանի Քաշմիր նահանգի Կարակորում լեռներում, մնում է գաղտնիք, բայց ՆԱՍԱ-ն ընդունել է սխալը և հեռացրել է լուսանկարը կայքից: