Շքեղ ամանորյա հրավառություն՝ Դուբայում

Դեկտեմբերի 31 -ին Դուբայի զբոսաշրջիկները կհավաքվեն աշխարհի ամենաբարձր աշտարակի՝ Բուրջ Խալիֆայի մոտ, որպեսզի հիանան անմոռանալի շոուով, որը ներառում է լույսը, կրակը և ջրային ներկայացումը արհեստական լճում: Հանդիսատեսի հարմարավետության համար կտեղադրվեն բազմաթիվ պրոյեկցիոն էկրանները:

Fireworks in Dubai

Լավագույն տեսարանները կերևան Բուրջ այգուց, Բուրջ պլազայից, Էմաար զբոսայգուց և Դուբայ Մոլլ զբոսավայրից: Բացի այդ դեկտեմբերի 2-ից սկսած  գունավոր, լուսային և ջրային շոու կարելի է վայելել Դուբայի շոփինգ-մոլլում:

Fireworks in Dubai

Շոուն կանցկացվի օրական  5 անգամ մինչև 2013 թվականի փետրվարի 28-ը: Ըստ ավանդույթի՝ հրավառություն կլինի նաև քաղաքի փողոցներում եւ «Համընդհանուր գյուղում» Դուբայի առևտրային փառատոնի շրջանակներում 2013 թվականի հունվարի 5-ից փետրվարի 5-ը:

You might also like