Հայտնի են հեղինակավոր World Travel Awards մրցանակաբաշխության հաղթողները, որը հայտնի է որպես «Օսկար»՝ զբոսաշրջային ոլորտում: Հնդկաստանի մայրաքաղաքում մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 175 երկրների 220 000 տուրիզմի ոլորտի գործակալների և արդյունաբերության այլ մասնագետների քվեարկության արդյունքում:
Australia.com-ը ճանաչվել է լավագույն տուրիստական կայքը:
Daintree Eco-Lodge-ը մրցանակ է ստացել՝ որպես լավագույն սպա և էկո-հյուրանոց:
Հնդկաստանը համարվել է լավագույն տուրիստական ուղղությունը, իսկ Թաջ Մահալը՝ լավագույն տեսարժան վայրը:
Etihad Airways-ը պարգևատրվել է՝ որպես ավիաընկերությունների մեջ առաջատար:
Royal Caribbean-ը ճանաչվել է լավագույն կռուիզային ընկերությունը:
Մալդիվյան կղզիները լավագույն ուղղությունն է ճանաչվել կղզիների շրջանում:
Ռիչարդ Բրանսոն Նեկերի մասնավոր կղզին Բրիտանական Վիրջինյան կղզիներում մրցանակ է ստացել՝ որպես լավագույն մասնավոր հանգստավայր:
Դուբայի Burj Al Arab-ը դարձել է աշխարհի առաջատար հյուրանոց:
The Bear Grylls-ը՝ գոյատևման ակադեմիան գլխավորել է էքստրիմալ արկածների կատեգորիայի ցանկը:
Պերուն համարվել է լավագույն խոհարարական ուղղությունը: