Ռումինիայի զբոսաշրջության զարգացման նախարարությունը փոխում է գերակայությունները: Նախկինում վարչությունը մտադիր էր զբոսաշրջիկներին գրավել Վլադ Ցեպեշի՝ Բրեմ Սթոքերի վեպի Գրաֆ Դրակուլայի նախատիպի օգնությամբ: Այժմ առաջ է քաշվում այլ գաղափար՝ որպես երկրի գլխավոր ապրանքանիշ:
Ռումինիայի խորհրդանիշ կդառնա երաժշտական փառատոնը, որը կանցկացվի 2013 թվականին: Զբոսաշրջության զարգացման նախարարությունը արդեն պայմանագիր է կնքել Մշակույթի նախարարության և փառատոնի կազմակերպիչների հետ: Ինչպես գրում է Romanian Business Insider-ը՝ ռումինացի կոմպոզիտոր Ջորջ էնեսկոն կարող է դառնալ Ռումինիայի գլխավոր խորհրդանիշը՝ շնորհիվ փառատոնի, որը կանցկացվի Ռումինիայում: