Մանուկ Հիսուսի փոստ՝ Չեխիայում

Չեխական Աստծո պարգև քաղաքում 1994 թվականից աշխատում է մանուկ Հիսուսի փոստը (Ježíškova pošta): Նախագիծը իրականացվում է քաղաքային տեղեկատվական կենտրոնի աշխատակիցների շնորհիվ. հայտնում է  Novinky.cz կայքը: Յուրաքանչյուր ոք կարող է մանուկ Հիսուսի փոստից համապատասխան նամականիշով բացիկ կամ շնորհավորական նամակ ուղարկել ընկերներին, երեխաներին, հարազատներին: Նամակը նաև կարելի է թողնել հատուկ արկղի մեջ հենց Աստծո պարգև քաղաքում:

Ježíškova pošta

Աշխատակիցները տպում են ծրար, նամակի կամ բացիկի վրա հատուկ կնիք դնում և ուղարկում հասցեատիրոջը: Կնիքը փոփոխվում է ամեն տարի: Այս տարի նրա վրա պատկերված է աղավնի: Նամակներ կարելի է ուղարկել ամբողջ տարին, հասցեատերը կարող է  բնակվել ցանկացած երկրում, պարզապես պետք է չմոռանալ վրան ամրացնել հատուկ նամականիշը: Փոստի հասցեն հետևյալն է՝ Český Ježíšek, Boží Dar 1, Boží Dar 362 62:

Ježíškova pošta

You might also like