Իտալիա. Ռեկորդակիր Սուրբ Ծննդյան դրվագապատկեր

Կալաբրիայի Տորտորա-Մարինա (Կոզենցա նահանգ)  քաղաքում ստեղծել են Սուրբ Ծննդյան դրվագապատկեր՝ արժանի Գինեսի Ռեկորդների գրքին: Նրա երկարությունը  21 մետր է: Դրվագապատկերը տեղադրված է Ալդո Մորո կենտրոնական փողոցում և իրենից ներկայացնում է քանդակային կոմպոզիցիա՝ վերակերտելով Պաղեստինը  2000 տարի առաջ  մանրամասն դետալներով և պատմական ճշգրտությամբ:

Nativity scene

Դրվագապատկերի համար օգտագործվել են տարբեր նյութեր, և տեղական   հասարակական կազմակերպության նախագահ Անջելո Մոնտեզանոյի խոսքերով՝ դրա պատրաստման համար պահանջվել է երկու ամիս ժամանակ: Այս տարվա դրվագապատկերը  10  մետրով ավել է անցած տարի կրկին Տորտորա-Մարինայում ստեղծված դրվագապատկերից: «Որդեգրիր» հովվին» ակցիայի միջոցով դրվագապատկերի կառուցմանը կազմակերպիչները հրավիրել են մասնակցել քաղաքի բնակիչներին, ովքեր կարող էին Սուրբ Ծննդյան կոմպոզիցիայի համար գնել կերպարներից մեկին: Յուրօրինակ դրվագապատկերը կարելի է տեսնել մինչև Սուրբ Ծննդյան տոների ավարտը:

You might also like