Գերմանիա. ամենաթանկ հյուրանոցային համարը ավտոմեքենայի արժեքին է

Գերմանիայում կազմել են ամենաթանկ հյուրանոցային համարների վարկանիշային ցուցակը: Առաջատար  է դարձել Բեռլինի Adlon հյուրանոցի հինգ սենյականոց լյուքսը: Մեկ գիշերը համարում արժե 12.5 հազար եվրո, որն էլ հավասար է նոր Volkswagen Golf ավտոմեքենայի գնին:

«Մեր հյուրերը առաջինը գնահատում են ոչ թե պատուհանից բացվող տեսարանը, ոչ շոմպայնով նախաճաշերը և ոչ էլ անգամ ոսկեպատ սանտեխնիկան, այլ ծառայությունները»,-հավաստիացնում է Adlon-ի կառավարիչ Սաբինա Քալկմանը: «Մենք ունենք 382 սենյակ և 400 աշխատողներ, այսինքն ավելին է, քան մեկ համարին  մեկ անձը»,- ավելացրել է նա, հիշեցնելով, որ իրենց հյուրանոցում են մնացել Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը, ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը և Բրունեյի սուլթանը:

Զբոսաշրջիկների համար ավելի հասանելի թանկ հյուրանոցներից գերմանացիները անվանել են Բադեն-Բադենի Brenner’s Park Hotel-ը, որտեղ մեկ գիշերը արժե միջինը 411 եվրո: Ֆրանկֆուրտում անմենաթանկ հյուրանոցը դարձել է Hessischer Hof-ը` մեկ գիշերվա համար 193 եվրոյով: Դյուսելդորֆում` InterContinental-ը (182 եվրո), Բեռլինում` Grand hyatt-ը (192 եվրո), Համբուրգում` Louis C.Jacob Hotel-ը (183 եվրո):

Մյունխենի ամենաթանկ հյուրանոց է ճանաչվել Kempinski Vier Jahreszeiten-ը, որի միջին արժեքը 225 եվրո է: Ռուս փորձագետները ընդհանրապես համաձայն չեն այդ տվյալների հետ: «Vier Jahreszeiten-ը Մյունխենի ամենահայտնի հինգաստղանի հյուրանոցներից մեկն է, բայց ոչ ամենաթանկը: Օրինակ Mandarin Oriental-ը կամ Rocco Forte The Charles-ը Բավարիայի մայրաքաղաքում ավելի թանկ է, այնտեղ գները կարող են լինել կես անգամ ավելի թանկ, քան Vier Jahreszeiten»:

Բացի դրանից, Գերմանիայում` մասնավորապես Մյունխենում, հյուրանոցների գները կապված են մեծամասշտաբ միջոցառումներից, որոնք անցկացվում են քաղաքում:

You might also like