Հոլանդիա. «Յոհանի տապանը» շահագործման է հանձնվել աշխարհի վերջի նախօրեին

Յոհան Հյուբերտը՝ Հոլանդիայի հյուսիսում գտնվող մի փոքրիկ քաղաքի կապալառուն, Դորդրեխտում կառուցել է Նոյան Տապանի լիածավալ պատճենը: Տապանը պատրաստ է ընդունել այցելուներին: Ծրագրվում է, որ այստեղ օրական կարող է այցելել 3 000 մարդ: Հյուբերտը արդեն ստեղծել է տապան: Դա պատմական նավի փոքրիկ տարբերակն էր: Նոր տարբերակը, որը նրան արժեցել է 1.6 միլիոն դոլար, հեղինակի 20-ամյա երազանքն է: 

"Johan's Ark"

1992 թվականին Հոլանդիայում տեղի ունեցավ մեծ ջրհեղեղ, որն էլ դրդեց կապալառուին ստեղծել փրկության միջոց: 70-մետրանոց տապանը կառուցված է ամերիկյան եղենափայտից և հոլանդական սոճիից: Տապանի վերևամասի համար օգտագործվել է պողպատ: Ինչպես հայտնել է CBS News-ը՝ նավում կան նաև կենդանիների ամբողջական պատճենները, որոնց Նոյը վերցրել էր իր հետ:

"Johan's Ark"

You might also like