The Golden Spike ընկերությունը մտադիր է դառնալ առաջին ընկերությունը, որը զբոսաշրջիկների համար արշավ կիրականացնի Լուսնի վրա: Ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն, ՆԱՍԱ գիտական գրասենյակի նախկին տնօրեն Ալան Շտերնը նշել է, որ ընկերությունը ծրագրում է դեպի Լուսին տոմսեր վաճառել 1.5 միլիարդ դոլարով:
CBS News -ը նշում է, որ նույն գումարով, որը պետք է վճարել ավտոմատ անօդաչու սարքով Լուսին մեկնելու համար, Golden Spike-ը պատրաստվում է ապահովել երկու մարդու թռիչքը Լուսին և վերադարձը: Շտերնը նշել է, որ իրենք տոմսեր են վաճառում ինչպես անհատների, այնպես էլ՝ կոորպորացիաների:
Մեկնել Լուսին և վերադառնալ տուն ընդամենը մեկուկես միլիարդ դոլարով բավականին մատչելի է, այնպես որ ժամանակն է հերթի կանգնելու, թե չէ տոմսերը կարող են սպառվել: