ХХ դարի սկզբին Շվեդիայում ալկոհոլային խմիչքները խիստ արգելքի տակ էին, հետագայում խմիչքի թույլտվությունը վերականգնվեց, բայց վաճառքը դեռևս գտնվում է պետական հսկողության տակ: Ներկայումս շվեդական խանութների դարակներում կարելի է գտնել օղու ընդամենը երեք տեսակ՝ Absolut, Good ol’ Sailor և Explorer: Մյուս տեսակների համար անհրաժեշտ է գնալ բար կամ պատվիրել համացանցում: Ամեն դեպքում, Սթոքհոլմի նոր Ալկոհոլի թանգարան (Spiritmuseum) գնալուց առաջ մի քիչ խմելը չի խանգարի:
Թանգարանի այցելուները դժվար թե ինչ-որ բան իմանան Շվեյցարիայում ալկոհոլի պատրաստման պատմությունից կամ ավանդական՝ համամարդկային հասկացության բարերի բացակայության մասին: Դրա փոխարեն՝ նրանք հայտնվում են զարմանահրաշ աշխարհում՝ մտածված մեկի կողմից, ով գտնվում է շվեդական թունդ ըմպելիքների խորը տպավորությունների ներքո. գրում է Gadling.com-ը: Երկմակարդակ տարածքը բաժանված է տարվա եղանակների միջև, իսկ այցելուներին առաջարկում են ընտրել մի քանի ըմպելիք:
Գարնանային սրահում դա նարնջի լիկյորն է, Ամառայինում՝ թանթրուկի, սամիթի և չամանի լիկյորն է, իսկ Աշնանայինում՝ օշինդրինը: Սրահների ձևավորումը համապատասխան ձևով է: Օրինակ, Ամառային սրահում տեղադրված են երկու տուրիստական տնակներ անիվների վրա: Փոքրիկ պատուհաններում կարելի է տեսնել մարդկանց, ովքեր հանգստանում են բնության գրկում և երգում են շվեդական երգեր:
Վերևում գտնվում է «խումհարային սենյակը», որը ունի ինչ-որ մեկի բնակարանի տեսք: Փակելով դուռը՝ այցելուները կլսեն, թե ինչպես է խումհարի մեջ գտնվող կինը խոսում ինքն իր հետ այն մասին, թե որքան է ինքը երեկ խմել և, որ իր սիրտը խառնում է: Թանգարանն ունի նաև բար, որտեղ վաճառում են խորտիկներ: Ալկոհոլի թանգարանը գտնվում է Յուրգորդեն (Djurgården) կղզում և աշխատում է ամեն օր 10:00- 17:00 (ամռանը մինչև 18:00), իսկ շաբաթ օրերին՝10:00-ից 20:00-ը: Մուտքը արժե 100 կրոն (11.5 եվրո):