Բելգիայում հայտնվել է ճենապակյա տոնածառ

Բելգիական Հասսելտ  գլխավոր հրապարակում (Hasselt,Բրյուսելից  70 կմ արևելք) տեղադրել են ամանորյա տոնածառ` պատրաստված ճենապակյա սպասքից: Տոնածառի ստեղծման գաղափարը պատկանում է փոխքաղաքապետին, ով ցանկացել է այդ կերպ ցույց տալ, որ Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է, որը պետք է տոնել ընտանիքի հետ մեկ սեղանի շուրջ:

Առաջին ալիքը հայտնում է, որ այդ կոչին միացել է մոտ երեք հազար մարդ: Իշխանությունները կոչ են անում այս պատմության մեջ քաղաքական ենթատեքստեր չփնտրել և ճենապակյա տոնածառը չհամեմատել բրյուսելյան մետաղից և առագաստներից պատրաստված կառույցի հետ: Բանն այն է, որ այս տարի Բելգիայի մայրաքաղաքում հրաժարվեցին ամանորյա տոնածառի տեղադրումից, որպեսզի չվիրավորեն իրենց երկիր այցելող մուսուլման զբոսաշրջիկներին:

Այդ պատճառով այնտեղ Սուրբ Ծննդյան տոնածառի փոխարեն տեղադրել են ֆուտուրիստական ոճի դինամիկ լուսավորությամբ կառույց: Հասսելտի իննը մետրանոց տոնածառը կենտրոնական հրապարակում կանգնած կմնա մինչև հունվարի 7-ը: Այնուհետև ողջ սպասքը կկոտրեն մանր կտորների և այդ կտորներով խճանկար կպատրաստեն տեղի այգիներից մեկում:

You might also like