Ի՞նչն է ավելի լավ, քան մեկ դոլարանոց ավտոբուսի տոմսը: Միգուցե նույն գնով ինքնաթիռի տոմսը, բայց նման առաջարկ դեռևս ոչ ոք չի արել, այնպես որ շտապեք գնել ավտոբուսի տոմսը: Ամերիկյան Megabus.com ծառայությունը առաջարկում է հունվարի 9-ից փետրվարի 28-ը միջազգային երթուղու տոմս ձեռք բերել ընդամենը 1 դոլարով:
Ինչպես գրում է USA Today-ը՝ դեկտեմբերի 5-ին ընկերությունը ներկայացրել է մեկ դոլարով ցանկացած երթուղու տոմս գնելու առաջարկը՝ խոստանալով այդ գնով 200 000 տոմս: Անցած շաբաթ Megabus.com -ը ներկայացրել է նոր կայարանները Սան Ֆրանցիսկոյում և Լոս Անջելեսում: Աշխատանքային առաջին շաբաթվա ընթացքում՝ դեկտեմբերի 12-19-ին, նոր կայարաններ ուղևորվող ավտոբուսների բոլոր տեղերը նույնպես կարժենան 1 դոլար: