Դանիա. Խանութները չեն վճարում, էքսկուրսավարները դժգոհ են

Չինացի էքսկուրսավարները բոյկոտում են բուտիկները, որոնք հրաժարվում են իրենց վճարել հարուստ զբոսաշրջիկների գնումների  10%-ը: Շատ խանութներ էքսկուրսավարներին վճարում են վաճառքից  տոկոսներ այն բանի համար, որ նրանք զբոսաշրջիկներին բերում են հենց իրենց մոտ: Չինացի էքսկուրսավարները մեծ գումարներ էին ստանում այն բանի համար, որ հարուստ զբոսաշրջիկներին ուղեկցում են Կոպենհագենի խանութները:

Ինչպես հայտնում է Copengahen Post-ը՝ բուտիկները դժգոհում են չինական թերթերին, թե չինացի էքսկուրսավարները հրաժարվում են իրենց խանութ բերել զբոսաշրջիկներին, եթե վաճառքի 5-10%-ը իրենց չտան: Թեև էքսկուրսավարներին վճարելու պրակտիկան գաղտնի էր պահվում Կոպենհագենում՝ մինչև բուտիկները չբարձրաձայնեցին այդ մասին: Էկկո խանութը հրաժարվել է վճարել, նշելով, որ գիդերը կանխիկ գումար են պահանջում նրա համար, որ զբոսաշրջիկ են բերել այնտեղ: Այնուամենայնիվ, չինացի զբոսաշրջիկները 2011 թվականին ծախսել են  200 միլիոն կրոն գումար Կոպենհագենում գնումների համար և այդ գումարի գրեթե կեսը ծախսվել է հենց թանկարժեք բրենդային խանութներում:

You might also like