Դիզայնի տոնավաճառ՝ Պրահայում

Պրահայի  Archa ամրոցում ձմեռային տոների նախօրեին կլինի  DesignSUPERMARKET ժամանակակից կիրառական արվեստի տոնավաճառ, որտեղից հնարավոր կլինի ձեռք բերել յուրահատուկ նվերներ և հուշանվերներ:

Տոնավաճառին կմասնակցեն ավելի քան  140 դիզայներներ, ովքեր աշխատում են ապակիով և  ճենապակիով, ստեղծում են զարդեր և հետաքրքիր գրաֆիկական աշխատանքներ: Միջոցառման շրջանակներում կլինեն նաև վարպետության դասեր:

Ամրոցի տարածքում կգործի սրճարան և գրախանութ: Տոնավաճառը կտևի դեկտեմբերի  6-ից 12-ը. գրում է  ILOVECZ.RU-ն: Archa ամրոցը գտնվում է հետևալ հասցեում՝ na Poříčí, 1047/26:

You might also like