Մեծ Բրիտանիա. «Համբուրվելու նստատեղերը» տեղափոխել են առաջին շարք

Նոթինգ Հիլլի «Էլեկտրիկ Սինեմա» կինոթատրոնը առաջարկում է հարմարավետ կինոդիտում: Այստեղ առաջին շարքի նստատեղերի փոխարեն տեղադրվել է երկտեղանոց մահճակալ: Սովորական նստատեղերի շարքի փոխարեն տեղադրված է վեց փափուկ կաշեպատ բազմոցներ, որտեղ սիրահարա զույգերը կարող են վայելել իրենց սիրելի ֆիլմերը:

Եվ եթե նախկինում սիրահար զույգերը տոմսեր էին գնում «վերջին շարքի համար», ապա հիմա նրանց նախապատվությունները փոխվել են: Բրիտանիայում սա միակ կինոթատռրոնն է, որն ունի անկողին-նստատեղեր: Երկտեղանի նստատեղերի տոմսերը վաճառվում են միայն զույգով: Արժեքը՝  18 ֆունտ է: Սովարական տեղերի տոմսը արժե 20 ֆունտ: «Անկողինների» համար գործում է զեղչ, քանի որ, սովորաբար, շատերը չեն ցանկանում նստել առաջին շարքում:

You might also like