Մեծ Բրիտանիա. Ամենաամանորյա տունը աշխարհում

Փոլ Թուլը՝ Սոմերսեթ կոմսության 37-ամյա բնակիչը, ամեն տարի կազմակերպում է լուսային ներկայացումներ, որը գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը. 1998 թվականից սկսած նա զարդարում է Ուելսում գտնվող իր բունգալոն  և ամանորյա լույսերի վրա ծախսում է ավելի քան  20 000  ֆունտ:

Այս տարի ներկայացմանը կմասնակցեն ութ տոնածառ, եղջերու, պինգվիններ, ծովառյուծներ և սպիտակ արջեր, ինչպես նաև՝ հսկա պսակ՝ շուրջ երկուսուկես մետր բարձրությամբ: Այցելուներին առաջարկվում է իրենց ռադիհաղորդիչները համապատասխանեցնել  89.2FM հաճախականության վրա, որպեսզի նրանք կարողանան լսել իր անձնական ռադիոկայանի  ամանորյա ծրագիրը, որտեղ շուրջօրյա հնչում է ութ ամանորյա երգ:

Տոնի ֆանատը խոստովանում է. «Ես խենթանում են Սուրբ Ծնդյան համար և ամեն տարի փորձում եմ ավելին անել: Այս տարի մենք օգտագործել ենք  60 000  լուսադիոդային լամպեր, ինչը  10 000-ով ավել է, քան անցած տարի»: Տան ձևավորման համար, որն արդեն տեղացիները  անվանել են «Տուն՝ Սուրբ Ծննդյան փողոցում», օգտագործվել է  500 մետր  արհեստական ձյուն և գրեթե մեկուկես կմ լար:

You might also like