Իտալիա. Գուգլ մտնելուց առաջ հագեք դահուկները

Դահուկասահքի սիրահարներին  Google Maps-ը նոր հնարավորություն է տալիս: Դահուկասահքի սեզոնի բացման հետ կապված՝ այսօրվանից սկսված ցանկացողները կարող են «այցելել» Google Mountain View-ի լավագույն սահուղիները:  Google որոնողական համակարգը «կբացի» մի քանի լեռնադահուկային սահուղիների և աշխարհի հայտնի լեռնադահուկային առողջարանների պատկերներ: Եթե Դուք փնտրում եք նոր լեռնադահուկային արահետ կամ ցանկանում եք տեսնել ոգեցունց բնապատկերներ, ապա կարող եք գտնել ամենագեղեցիկ «սպիտակ բլուրները» Եվրոպայում, Կանադայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում  Google Street View-ի միջոցով: Այդ քարտեզները  կարող են պետք գալ այս հանգստյան օրերին, բայց արդեն իրականում: Իտալիայի գրեթե բոլոր լեռնադահուկային առողջարաններն ու բազաները սկսկեն աշխատել: Օրինակ, Պեմոնտ շրջանում լանջերին ձյան ծածկույթը կազմում է 80-ից  120 սմ: Չերվինիայում հաստատությւոնների վաղ բացումից հետո (հոկտեմբերի 13), շաբաթ օրը կաշխատեն Վալլե Դ՛Աոստայի կայանները՝ Կուրմայոր, Լա Տուիլ, Վալտորնենկե և Մոնտերոզա: Իսկ Պիլայում սահուղիները կսկսեն աշխատել դեկտեմբերի 6-ից: Հարավային Տիրոլում սեզոնը կբացվի վաղը:

You might also like