Ձմեռը մոտենում է, իսկ ամառը երկարացնելու ցանկությունը զբոսաշրջիկների մոտ դեռևս առկա է: Daily Mail-ը առաջարկում է առողջարանների մի ամբողջական ցուցակ, որտեղ կարելի է դեռ հասցնել հանգստանալ և վայելել արևը ձմռան նախաշեմին:
1. Ստեֆանի լույսեր, Չեռնոգորիա
Առողջարանը վերածվել է Ադրիատիկ Սենտ Տրոպեի: Հոկտեմբերին այստեղ դեռ տաք է, կարելի է հանդիպել բազում երիտասարդ զբոսշրջիկների, ինչպես նաև բազմաթիվ շքեղ զբոսանավեր, որոնք գնալով շատանում են:
2. Տրանսիլվանիա, Ռումինիա
Կարպատյան լեռներ իրենց կաղնիներով, թխկներով և այլ հարուստ բուսականությամբ, որոնք զարմացնում են երևակայությունը: Հոկտեմբերին ամբողջը երփներանգ է ու պայծառ, եղանակը նպաստում է լեռներով և գյուղերով զբոսնելուն և տեսարժան վայրերին ծանոթանալուն, որոնք կապված են Վիշապ դքսի հետ: Սա չափազանց հետաքրքիր կլինի: Հիանալի հնարավորություն է ընձեռված գնալ էկո-ճամփորդության` միախառնելով տեղի խոհանոցը և ավանդույթները:
3. Ջերսի, Նորմանդյան կղզիներ
Հոկտեմբերին զբոսաշրջիկները պետք է բացահայտեն ողջ կղզին, որպեսզի նոյեմբերին պատրաստ լինեն ուտեստների շաբաթին: Մինչև նոյեմբերի 12-ը կղզում կանցկացվի Tennerfest ակցիան, 185 ռեստորաններ առաջարկելու են իրենց հատուկ ուտեստները ընդամենը 10-17.50 ֆունտ ստեռլինգով: Իսկ հոկտեմբերի 15-ից 16-ը կղզում կանցկացվի Le Fais’sie de Cidre տոնը` նվիրված խնձորին և սիդրին:
4. Սևիլիա, Իսպանիա
Սևիլիայում տաք է ինչպես ամռանը, անգամ նոյեմբերին այստեղ 17 աստիճան տաքություն է: Այնպես որ հոկտեմբերին կարելի է զբոսնել Սանտա Կրուզի փողոցերով և ուսումնասիրել Sierra de Aracena ազգային զբոսայգին` չմտածելով առաջիկա ձմեռվա մասին:
5. Այա Նապա, Կիպրոս
Կիպրոսում ամառը շարունակվում է, անգամ նոյեմբերին 22 աստիճան տաքություն է:
6. Տոսկանա, Իտալիա
Տաք ջերմաստիճան է անգամ հոկտեմբերին, իսկ ամենակարևորը Տոսկանիայում բերքահավաք է: Կարելի է համտեսել խաղող, տրյուֆելներ, շագանակներ և այլ մրգեր ու բանջարեղեն: Ինչպես նաև այցելել Sassofortino’s մթերքի փառատոնին:
7. Չիա, Սարդինիա
Չիայում հոկտեմբերին դեռ տաք է, բայց զբոսաշրջիկների հոծ բազմություն այլևս չկա և կարելի է ազատ զբոսնել կղզով և արևայրուք ընդունել ծովափին կամ զբոսնել քաղաքի հնամենի փողոցներով:
8. Կալկան, Թուրքիա
Հոկտեմբերին Կալկանում դեռ կա տաք ծով, էքստրիմալ տաքությունը անցել է և բավականին հաճելի եղանակ է այնտեղ: Հատկապես լավ է ուսումնասիրել առողջարանը: Կարելի է գնալ լեռներ, զբաղվել դայվինգով, սնորկլինգով և այցելել տեսարժան վայրեր: