Աղվեսներ՝ Փարիզի փողոցներում

Փարիզի տարբեր անկյուններում սկսել են հայտնվել աղվեսներ: Մասնագետները շտապում են հավաստիացնել քաղաքացիներին և զբոսաշրջիկներին, որ այդ կենդանիները ոչ մի վտանգ չեն ներկայացնում, իսկ նրանց ներկայությունը քաղաքում վկայում է լավ բնապահպանության մասին:

Աղվեսները հայտնվել են ոչ միայն կանաչ տարածքներում, ինչպիսիք են՝  Boulogne կամ Vincennes անտառները, այլև քաղաքի կենտրոնում՝ Լյուքսեմբուրգյան այգում  (jardin du Luxembourg), Բյուտ-Շոմոն այգում (Buttes-Chaumont) և Հանրապետության հրապարակում  (place de la République), ինչպես նաև՝ Փարիզի հարավ-արևմտյան բնակելի թաղամասերում:

Կենդանիներին ձգում է սնունդի առատությունը, որը նրանք հեշտությամբ կարող են գտնել քաղաքի փողոցներում և   աղբամաններում, ինչպես նաև կրծողների, որոնք լցված են ամբողջ քաղաքում. հայտնում է  Tout-paris.org-ը:

You might also like