Մեքսիկան Ամանորը նշում է «Դրական մտածողության Բուրգի» մոտ

Թուլումա հնագույն քաղաքի ավերակներում դեկտեմբերի 22-ին տեղի կունենա «Պոզիտիվ մտածողությամբ բուրգերի» պաշտոնական բացման արարողությունը: Մայաների օրացույցի և աշխարհի վերջի շուրջ խոսակցություններից ոգևորված՝ Մեքսիկայում կառուցել են 700 պլաստմասե շշերից բաղկացած բուրգ: Յուրաքանչյուր շշի մեջ գտնվում է տեղաբնակների և զբոսաշրջիկների դրական մտքերով գրված թուղթ՝ նվիրված այդ տարածքին:

Ինչպես հայտնում է Ինֆորմադորը՝ բուրգը նշանակում է մարդկության կյանքում նոր ժամանակաշրջան, որը կգա այս ձմռանը և հարգանքի տուրք կմատուցի հին մայաների իմաստությանը: Բացի դրանից, Շել-հա այգում, որը Կանկունից 122 կմ հեռավորության վրա է գտնվում, կանցկացվի մեղրի բերքահավաքի տոնակատարություն, որը անցկացվում է յուրաքանչյուր տարվա հունիս և դեկտեմբեր ամիսներին: Իսկ ամենաերիտասարդ լսարանը կուրախանա Մամիտաս ծովափում, որտեղ դեկտեմբերի 27-ից մինչև 30-ը կանցկացվի Winter beach փառատոնը:

You might also like