Արնագույն օվկիանոս (Ֆոտո)

Սիդնեյի միանգամից մի քանի լողափերը փակվեցին այն բանից հետո, երբ հազվագյուտ մոլախոտերի ծաղկումից հետո ափամերձ ջրերը ստացան ալ կարմիր երանգ: Երկուշաբթի առավոտյան Սիդնեյի իշխանությունները փակեցին հանրային Բոնդի, Մարուբա և Կլավկի լողափերը:

Գունավոր ջրերը շատ դեպքերում վտանգավոր չեն մարդկանց առողջության համար: Դրա ազդեցությունը սահմանափակվում է ձկան վատ հոտով և վախեցնող գույնով: Մաշկին քսվելու դեպքում կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա: Որոշ դեպքերում գրանցվում են աչքերի բորբոքում:

Արդեն այս երեկո նավթ հիշեցնող կարմիր հետքերը կցրվեն, և մարդիկ կկարողանան վերադառնալ լողափեր, որտեղ օդի ջերմաստիճանը հասնում է 40  աստիճանի:

You might also like