Չեխիա. Բարի գալուստ մեղրաբլիթե տնակ

«Մեղրաբլիթե տնակը» կամ չեխերեն  Perníková chaloupka-ն հայտնվել է Պարդուբիցեում` տեղակայված Կունետիցկա-Գորա ամրոցի մոտ: Անսովոր թանգարանը արդեն սպասում է զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհից: Այս տարի, պատրաստելով մեղրաբլիթների թանգարանը ձմեռային տոնական սեզոնին, այն պատրաստել են  հատուկ ձևով` զարդարելով ամանորյա դեկորացիաներով: Գլխավոր իրադարձությունները, իհարկե, լինելու են նախատոնական միջոցառումները: Տոնական ձևավորված մերաբլիթ-տնակը  իր դռներն է բացելու արհեստի գիտակների առջև, ովքեր ավանդական արհեստների վարպետության դասեր կանցկացնեն. խեցեղենի և փայտե խաղալիքների պատրաստում, ժանյակագործություն, կավագործություն, ձեռագործ և այլն: Կներկայացվի նաև հատուկ արհեստ` ամանորյա մեղրաբլիթների կերպարվեստ: Այդ ժամանակ, որպես ֆոնային երաժշտություն, կհնչեն ամանորյա գովերգեր, որոնք կկատարեն հատուկ հրավիրված երկու կատարողները: Տոնը կլինի դեկտեմբերի 8-ին:

You might also like