Դուբայի երկվորյակ-աշտարակների առաջին մասի ուսումնասիրությունից հետո Էմիրությունների ղեկավարը հանձնարարել է սկսել JW Marriot Marquis Dubai hotel նախագծի երկրորդ մասը: 804 համարներով առաջին հյուրանոցը արդեն այս ամիս բացվել է զբոսաշրջիկների համար:
Իսկ երկրորդ մասի` 355 մետր բարձրությամբ աշտարակի աշխատանքները կավարտվի 2014 թվականի վերջին-2015 թվականի սկզբին: Հյուրանոցը կունենա 1600 համար, ինչը նրան կդարձնի աշխարհի ամենաշատ համարներ ունեցող հյուրանոցը: Ինչպես հայտնում է The National-ը` այն ընդամենը 26 մետրով կարճ կլինի ԱՄՆ-ի Էմփայր Սթեյթ Բիլդինգից: Հյուրանոցը նաև կարող է պարծենալ իր ամենամեծ նիստերի դահլիճով և 19 ռեստորաններով:
Շեյխ Մուհամեդը նշել է, որ նախագիծը նոր խթան կհանդիսանա Դուբայում տուրիզմի զարգացման համար: Բացի այդ, Էմիրությունների ղեկավարը հայտարարել է այն մասին, որ ծրագրվում է կառուցել ևս 100 հյուրանոց, աշխարհի ամենամեծ առևտրի կենտրոնը և Universal Studios այգին: