Քարանձավային քաղաք Վարձիա (Ֆոտո-շարք)

Քարանձավային Վարձիա քաղաքը զարմանահրաշ է: Գտնվելով Վրաստանում՝ Արևելյան Եվրոպայի եւ Արևմտյան Ասիայի սահմանին, այն ունի 800-ամյա պատմություն:

1185 թվականին Վրաստանի գահին բազմած էր Թամարա թագուհին: Նա երկրի առաջին կառավարչուհին էր և դա անսովոր երևույթ էր 12-րդ դարի Եվրոպայի համար:

Մոնղոլական կայսրությունը գնալով ընդլայնվում էր,  և փոքրիկ Վրաստանը  գտնվում էր մշտական սպառնալիքի տակ:

Ընտրվեց  Ասպինձա քաղաքը և հարևան Էրուշելի լեռան տակ սկսվեց շինարարությունը:

Երբ սկսվեց շինարարությունը, Թամարա թագուհին  (ում պատկերը կարելի է տեսնել վանքի ներսի որմնանկարների վրա) դեռևս 25 տարեկան էր և ընդամենը 1 տարի էր գահին:

Այս թագուհի-մարտիկին մինչ այսօր վրացիները հիշում և սիրում են:

Վարձիայի շինարարությունը հիմա էլ կլիներ մեծամասշտաբ, բայց այն ժամանակվա համար այն հսկայական նախագիծ էր, որի խթանիչ ուժը քրիստոնեական հավատն էր:

Ընդհանուր առմամաբ կառուցվել է 13 մակարդակ՝ բնական քարանձավներով, որոնք ընդլայնվել են, որպեսզի այնտեղ տեղավորվեն 6000  վարդապետներ և փախստականներ:

Վանքի դրսի կողմից լեռնային հողը շատ բերրի է:

Քաղաքը կարողացավ խուսափել մոնղոլների ներխուժումից: Սակայն  1283 թվականի երկրաշարժի ժամանակ այն գրեթե ամբողջությամբ ավերվեց:

You might also like