«Ֆուլեկո» – աշխարհի 2014թ. ֆուտբոլի առաջնության խորհրդանշանական անունը

Բրազիլիլիայում ավարտվել է ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության խորհրդանիշի անվան ընտրության համար քվեարկությունը։ Ինչպես հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, որպես խորհրդանիշ ընդունված զրահակրին կկոչեն «Ֆուլեկո» (Fuleco)։

Քվեարկությանը մասնակցել էավելի քան 1.7 մլն մարդ։ Ֆուլեկոյի տարբերակը հավաքեց ավելի քան ձայների կեսը։ Թեկնածուների թվում էին Զուզեկո և Ամիջուբի անունները։

Fuleco - Brasilia 2014

Ենթադրվում է, որ Ֆուլեկոյի առաջին ցուցադրումը տեղի կունենա Կոնֆեդերացիաների գավաթի ժամանակ, որը տեղի կունենա 2013 թվականի դեկտեմբերի 1-ին։ // աղբյուրը՝ sportarmenia.com

You might also like