Օդանավի նստատեղերը լի են մանրէներով

Հայտնաբերվել է ինքնաթիռների ամենակեղտոտ տեղը և, որքան էլ որ զարմանալի է, դա զուգարանը չէ: Ամերիկացի գիտնականները երկարատև ուսումնասիրություն են անցկացրել  և պարզել, որ մանրէներով լի են սրահ տանող դուռը, ինչպես նաև՝ բացվող սեղանները: Սակայն հնարավոր վարակի առկայության գլխավոր վայր է հանդիսանում նստատեղի առջևի գրպանը. հայտնում է  Aericaru.com-ը: Շատ ուղևորներ հենց այդ գրպանում են թողնում այն ամենը, ինչ իրենց խանգարում է թռիչքի ընթացքում, և հաճախ դա լինում է հենց աղբ:

Ընդ որում, եթե զուգարանները մանրէազերծվում են թռիչքից առաջ և հետո, ապա նստատեղերի մանրէազերծումով ոչ ոք չի զբաղվում: Ինչպես հայտնում է  Cbslocal.com-ը՝ հետազոտողներից մեկը՝ Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Չարլզ Գերբը, անսովոր վայրերում մանրէների որոնումով զբաղվել է ավելի քան վեց տարի: Ինքնաթիռում նա հայտնաբերել է  3000 մանրէ, որոնց թվում են այնպիսի մանրէներ, որոնք կարող են առաջացնել լուծ, հարբուխ և այլ հիվանդություններ:

Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում մշտապես իրենց հետ ունենալ մանրէազերծող միջոցներ: Նման ուսումնասիրություն արվել է նաև հյուրանոցներում: Այնտեղ մանրէներով լի են մահճակալների գլուխները, քիվերը և դռան բռնակները: Իսկ առաջատարը հեռուստացույցի վահանակն է:

You might also like