Մեծ Բրիտանիայի հյուրանոցները կփոխեն հյուրերի իմիջը և կսովորեցնեն կոկտեյլ պատրաստել

Բրիտանական առաջատար հյուրանոցները պատրաստել են հատուկ ծառայություններ իրենց հաճախորդների համար: Այդ թվում՝ իմիջի փոփոխություն, ակտիվ հանգիստ և ժամանց: Այսպիսով,  Thompson Hotel  հյուրանոցում մեկնարկել է Project Bell Boy նախագիծը: Ոճաբան Էրրոլ Դուգլասը ստեղծել է հյուրանոցի աշխատակիցների յուրահատուկ սանրվածքներ և ոճ, որպեսզի նրանք համապատասխանեն Բելգրավիա շրջանի ընդհանուր կերպարին, որտեղ տեղակայված է հյուրանոցը: Հյուրերին առաջարկվում է  Belgraves Big Night Out հատուկ փաթեթը  (գործում է մինչև դեկտեմբերի  23-ը):

1500 եվրոյի դիմաց հյուրերը կստանան հյուրանոցի նորաձև համարներից մեկը, սանրվածք, հարդարում Մոտքոմբ փողոցում (Motcomb Street)  գտնվող Դուգլասի գեղեցկության սրահում, վարորդի ուղեկցությամբ լիմուզինով ուղևորություն դեպի իրենց ցանկացած վայրը: Նախատեսվում է, որ ծրագիրը կշարունակվի նաև 2013 թվականին Thompson ցանցի բոլոր հյուրանոցներում. հայտնում է Travel+Leisure-ը: Էսկոտում (Ascot) գտնվող Coworth Park հյուրանոցին կից վերջերս բացվել է Պոլոյի ակադեմիան: Էնդրյու Հայնի ղեկավարությամբ, ով մարզում է Անգլիայի ազգային հավաքականին, հյուրերը կարող են սովորել խաղալ աշխարհի հնագույն սպորտաձևերից մեկը:

«Բոնդյան» նոր պատումի հայտնվելու առթիվ  Dukes հյուրանոցի համանուն բարը առաջարկում է հյուրերին մասնակցել «Մարտինի» կոկտեյլի պատրաստման վարպետության դասերի՝ ավագ բարմեն Ալեսանդրո Պալացցիի ղեկավարությամբ: Շշուկների համաձայն՝ հենց այս հյուրանոցում է  Ջեմյս Բոնդի մասին գրքի հեղինակ Յան Ֆլեմինգը առաջին անգամ լսել հայտնի «թափահարել, բայց չխառնել» արտահայտությունը:

You might also like