Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Պատտայ ծովածոցի ափին կանցկացվի հրավառության միջազգային փառատոն: Փառատոնին մասնակցելու համար իրենց հայտերն են ներկայացրել ԱՄՆ-ն, Չինաստանը, Սինգապուրը և Կանադան: Շաբաթվա ընթացքում նրանց կմիանան նաև Դանիան, Ճապոնիան, ԱՄԷ-ն, Իտալիան և, ամենայն հավանականությամբ, նորերը կավելանան:
Հրավառությունը կմեկնարկի Պատտայա ծովածոցում լողացող պլատֆորմի վրայից Կենտրոնական Փառատոնի հակառակ ուղղությունից (Central Festival): Տոնի կազմակերպիչների կարծիքով լողացող հարթակը փառատոնին ավելի ժամանցային տեսք կտա և, բացի դրանից, անվտանգության տեսակետից ավելի ապահով է (յուրաքանչյուր հրավառություն պայթում է 1 կմ շառավղով):