Premier Inn հյուրանոցային ցանցը, որն ունի շուրջ 600 հյուրանոց Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, իր հյուրանոցների միջանցքներում տեղադրում է աղմուկի դետեկտորներ՝ հուսալով ապահովել իր հյուրերի համար խաղաղ գիշերներ: Դետեկտորները կաշխատեն դեցիբելի որոշակի մակարդակի հասնելու դեպքում, և, եթե այն բարձր լինի, հյուրերը պետք է իջեցնեն ձայնը:
Ինչպես գրում է Ավստրալիայի նորությունների կայքը՝ մի քանի տարի առաջ Travelodge hotels-ը փորձել է գիշերները պարեկություն նշանակել միջանցքներում, որպեսզի վերահսկի աղմկարար հյուրերին: Premier Inn-ը մեկ քայլ առաջ անցավ և կպայքարի աղմկոտ հյուրերի դեմ տեխնիկապես: