Հայկական երկրորդ «Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբարը (Mardamej Social Innovation Camp) տեղի կունենա 2012թ. նոյեմբերի 23-25-ը, Ծաղկաձորում՝ Ռոսիա հյուրանոցում։
Սոցիալական նորարարությունը սոցիալական խնդիրները նոր գործիքներով լուծելու մեթոդ է: Ճամբարի փիլիսոփայությունն է՝ օգտագործել օնլայն աշխարհը` օֆլայնը փոխելու համար։ «Մարդամեջը» մեկտեղ է բերում մարդկանց, գաղափարներ և թվային տեխնոլոգիաներ՝ առցանց սոցիալական նորարարություններ ստեղծելու համար։
2012թ. «Մարդամեջը» (Mardamej. Reload)ուղղված է լինելու հակակոռուպցիոն խնդիրների նորարար լուծումների մշակմանը։ հայտարարված է ծրագրերի և մասնակցության հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է և հայտարարվել են մոտ 70 ներկայացված նախագծերից ընտրված և եզրափակիչ՝ մրցութային փուլ անցած 6 նախագծերի անունները, որոնք են՝
Դավիթ Դադալյան – «Համալսարանների մոնիտորինգ կամ ավել փող չունեմ»
Եղիազար Դավթյան – «Չեմ ստացել իմ դեղը»
Սեդա Մուրադյան – «Կոռումպածառ. խնդրի լուծման պատմություն»
Խաչիկ Շահզադյան – «Մանկապարտեզների մոնիտորինգ»
Սառա Խոջոյան – «Իմ գրպանից»
Աննա Սահակյան – «Արյան դոնորների միասնական վիրտուալ ռեեստր»
«Մարդամեջ» սոցիալական ինովացիոն ճամբարին կմասնակցեն նաև մոտ 60 ՏՏ և ինովացիոն ոլորտի այլ մասնագետներ, որոնք ընդհանուր կփորձեն ստեղծել լավագույն հաղթող նախագիծը:
Ճամբարի թիմը հանդիպում-քննարկումներ էանցկացրել Հայաստանի մարզերում և Երևանում:
Նախորդ 2011թ.-ին տեղի ունեցած Մարդամեջի ֆոտո-պատմությունը տես այստեղ » // աղբյուրը՝ Tsaghkadzor.com
P.S. Այս տարվա «Մարդամեջի» ֆոտո-պատմությունը կներկայացվի նաև TravelNews.am տուրիստականում (!)