Air Asia. Լուռ և հանգիստ ճանապարհորդություն

Air Asia լոուքոսթերը նորամուծություն է մտցնում:  2013 թվականի փետրվարից սկսված ավիաընկերության ինքնաթիռներում կհայտնվի նոր հատված՝ Quiet zone՝ Հանգիստ գոտի: Հանգիստ գոտու տոմսերը կարգելվի վաճառել 12-ից ցածր տարիքի երեխաներին, ինչը, ինչպես նշված է ընկերության կայքում, ուղևորներին հարավորություն կտա թռիչքը հանգիստ և անաղմուկ անցկացնել:

Հանգիստ գոտին ամրագրման համար հասանելի կլինի 2013 թվականի փետրվարի չվերթներից սկսած: Փետրվարի համար տոմսեր գնած ուղևորները կարող են արդեն ամրագրել իրենց տեղը հանգիստ գոտում: Ինչպես նշում է ավիաընկերությունը՝ դա կարելի է անել առանց հավելյալ վճարի:

You might also like