Ղրիմում կթողարկեն ինտերնետ-կայք՝ նվիրված տարածաշրջանի թանգարաններին: Այն կօգնի ավելին իմանալ հանրային հավաքածուների մասին: Կայքում տեղ կգտնի տեղեկատվություն ղրիմյան բոլոր ցուցադրությունների, ցուցահանդեսների և թանգարանների մասին: Ներկայումս այն փորձարկման փուլում է: Հարկ է նշել, որ թերակղզում գործում է 320 թանգարան: Ինչպես և սպասվում է՝ ռեսուրսը կսկսի գործել մոտ ապագայում. հայտնում է Ղրիմի Ինքնավար Հանրապետության Առողջարանների և զբոսաշրջության նախարարության կայքը: