Delta Air Lines ավիաընկերությունը ներկայացրել է նոր, ամբողջովին բացվող նստատեղեր բիզնես դասի համար Մոսկվա (Շերեմետևո)–Նյու Յորք (Ջոն Քենեդիի անվան օդանավակայան) չվերթի ինքնաթիռներում:
Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը՝ նորարարությունը ավիափոխադրողի 2013 թվականին արտադրանքի, ծառայության և օդանավակայանների տերմինալների որակի բարելավման լայնածավալ ծրագրի մի մասն է կազմում:
Ներդրումային ծրագրի ընդհանուր ծավալը 3 միլիարդ դոլար է: 2012 թվականի նոյեմբերի 17-ից սկսած Մոսկվա- Նյու Յորք չվերթները Delta-ն կիրականացնի Boeing 767-400-ով՝ շաբաթական առաջարկելով BusinessElite դասի 500 ուղևորի նստատեղ, որոնք բացվում են մահճակալի պես: