Նիդեռլանդներ. աշխարհի ամենավատ հյուրանոցը ծաղկում է ապրում

Ինչպես գրում է «Ավստրալիայի ռուսական նորությունների» կայքը՝ մի խումբ ավստրալիացի զբոսաշրջիկներ հայտնվել են  աշխարհի վատագույն հյուրանոցում՝ փորձելով գումար տնտեսել: Հանգստացողներից մեկը՝ Լին Վալսոնը, պատմել է, որ հյուրերը ամրագրում են համար ռիսկի դիմելով, քանի որ հյուրանոցի ղեկավարությունը պատասխանատվություն չի կրում նրանց կյանքի և առողջության համար: Նման «հարմարություններ» է առաջարկում իր հյուրերին Ամստերդամի «Hans Brinker Budget Hotel» հյուրանոցը:

Ի սկզբանե  նախատեսված էր ստեղծել բյուջետային հյուրանոց: Բայց երբ հյուրանոցը չարդարացրեց նույնիսկ ամենահամեստ ակնկալիքները, հյուրանոցի մենեջմենթը գործերը թողեց ինքնահոսի՝ վատթարացնելով իրավիճակը: Հակագովազդը հրաշալիորեն աշխատեց: Վատագույն հյուրանոցի համբավը «Hans Brinker Budget Hotel» հյուրանոց է բերում բազմաթիվ զբոսաշրջիկների:

Հյուրանոցի համարները ամրագրվում են նախօրոք: Քմահաճ ավստրալիացիները մնացել են առանց փոխհատուցման: Հյուրանոցի տնօրենը հյուրերի բողոքներին ի պատասխան նշել է, որ  մեկ գիշերվա համար 30 դոլար վարձավճարը լիովին համապատասխանում է բնակության պայմաններին:

You might also like