Քաթարի ավիաընկերությունները ներկայացրել են նոր ինքնաթիռ՝ Boeing 787 Dreamliner: Ինչպես գրում է Բիզնես-թրավելերը՝ ինքնաթիռի այս տեսակը շատ սպասված է ավիաընկերությունների կողմից, որովհետև նոր Բոինգը ավելի խնայող է, քան նրա նախորդները: Քաթարի ավիաընկերությունները ներկայացրել են երեք սրահներով ամբողջական Բոինգ՝ մեկ բիզնես և երկու էկոնոմ դասերով:
Անսովոր խոշոր ապակիները՝ 47*28 սմ, թույլ են տալիս տեսնել հորիզոնը՝ առանց պատուհանին հենվելու: Qatar Airways-ի սրահի կոնֆիգուրացիան աչքի ընկնող է, և, թեև էկոնոմ դասի շարքերը կազմված են 9 նստատեղեից, Recaro նստատեղերը ունեն մեծ տարածք (31 դյույմ)՝ ստեղծելով բավարար տարածք նույնիսկ շատ բարձրահասակ ուղևորների համար: