Բրիտանական օդային տարածքում աշխատող անձնակազմի հարցումներից պարզ է դարձել, որ իդելական ուղևորը դա 30-40 տարեկան միայնակ տղամարդն է, ով ճամփորդում է էկոնոմ դասով և իր հաճույքի համար: Ինչպես հայտնում է The Telegraf-ը՝ հարցման ընթացքում պարզ է դարձել, որ ինքնաթիռների անձնակազմը նախընտրում է աշխատել էկոնոմ դասի սրահներում, քան սպասարկել առաջին կամ բիզնես դասի ուղևորներին:
Ուղևորների կողմից անձնակազմին նյարդայնացնող սովորություններն են` բորտ-ուղեկցորդուհու կանչի կոճակի հաճախակի սեղմումը, ինքնաթիռից շուտափույթ դուրս գալու ցանկությունը մինչև ամրագոտիների ամրացման ազդանշանի լինելը, ձեռքի ուղեբեռի համար նախատեսված վայրում չափազանց շատ բեռ դնելու ցանկությունը, ինքնաթիռի անվտանգության կանոնների բացատրական աշխատանքի ժամանակ զրույցի բռնվելը և նստատեղերի աղբարկղների մեջ գտնվող շատ աղբը:
Անձնակազմին ավելի քիչ անհանգստացնող բողոքներն են սրահի ջերմաստիճանի հետ կապված և կոնկրետ ապրանքանիշի խմիչքի խնդրանքը: Հետազոտությունը անցկացվել է ինքնաթիռի սպասարկման անձնակազմի 85 ազգության անդամների շրջանում: