Մեքսիկա. Մեխիկոյում պատրաստվում են ուրախ նշել «Մահացածների օրը»

Մեխիկոյում կնշեն իրենց «Հելոուինը», որը ավանդական մեքսիկական տոն է և  կոչվում է «Մահացածների օր» (Dia de los Muertos): Այդ տոնը նշվում է ամեն տարի նոյեմբերի 1-ին և 2-ին: Ընտանիքները և ընկերները հավաքվում են և միասին հիշում են բոլոր նրանց, ովքեր էլ իրենց հետ չեն: 


Տոնական օրերին մեքսիկական մայրաքաղաքը կենդանանում է, խնջույքը շարունակվում է նաև գիշերը: Լուռ գերազմանոցներում մոմեր են վառվում: Մարդիկ իրար քաղցրավենիքներ են հյուրասիրում: Ամեն տեղ երաժշտություն է հնչում: Տեղաբնիկները հագնում են աշնանային գույներով զգեստներ,  պարում են: Բոլորի բնակարաններում դրվում է մահացածների նկարները:

Տոնը շատ հին արմատներ ունի: Գիշերները մարդիկ տներից դուրս են գալիս մոմերով և պարելով կատարում  հատուկ արարողություններ: Հատուկ արարողությունները հաճախ կատարվում են կենտրոնական հրապարակում կամ Nacional Autonoma de Mexico համալսարանում, որտեղ ուսանողները բանաստեղծություններ են կարդում, երգեր երգում:

You might also like