Նոյեմբերի 24-ին և 25-ին Բարսելոնում տեղի կունենա հետաքրքիր միջոցառում քաղցրավենիքի և հրուշակեղենի սիրահարների համար՝ BCN&CAKE-2012 հրուշակեղենի ստեղծագործական արվեստի ցուցահանդես: Հրուշակագործների ցուցահանդեսը Բարսելոնում կանցկացվի առաջին անգամ և, կազմակերպիչների խոսքով, կդառնա հրուշակեղենի անգլոամերիկյան ցուցահանդեսի եվրոպական պատասխանը: BCN&CAKE-ը Բարսելոնում անցկացվում է «Abstract Events» և «I love cookies» կազմակերպությունների համատեղ ուժերով:
Ցուցահանդեսին կներկայանա 120 ցուցադրող՝ խոհարարական դպրոցներ, հրատարակչություններ, սարքավորումներ արտադրողներ, սննդամթերքի մատակարարներ և, բնականաբար, հրուշակեղենի ընկերություններ: Ցուցահանդեսի ընթացքում կլինեն խմորեղենի պատրաստման վարպետության դասեր, ինտենսիվ դասընթացներ, ցուցադրական ելույթներ, գրքերի շնորհանդեսներ, տորթերի զարդարումներ և այլն: BCN&CAKE-2012 հրուշակեղենի ստեղծագործական արվեստի ցուցահանդեսը կանցկացվի Ֆիրա դե Բարսելոնա ցուցահանդեսային կենտրոնում: