СВС հեռուստառադիոընկերությունը անցկացրել է լրագրողական հետաքննություն և պարզել, որ Կանադայի խոշոր քաղաքների հյուրանոցներում, ինչպիսիք են՝ Վանկուվերը, Մոնրեալը և Տորոնտոն, սենյակների մեծամասնությունը չեն համապատասխանում սանիտարական նորմերին: Ուսումնասիրվել է էկոնոմ դասի EconoLodge և Super 8, բիզնես դասի Best Western և Holiday Inn և էլիտար Fairmont և Sheraton հյուրանոցների 54 համարների սանիտարական վիճակը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հյուրանոցների համարները հավաքվում են, բայց դրանք չեն մաքրվում: Հյուրանոցներում առավել կեղտոտ են լոգարանի ծորակները, հեռուստացույցների հեռակառավարման վահանակները, վերմակները և ծածկոցները: Ընդ որում, ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը, մուտքի դռները սպասվածից մաքուր են եղել:
Հյուրանոցի համարներում անբավարար սանիտարական վիճակի հիմնական պատճառը փորձագետները համարել են այն, որ հյուրանոցներում սպասուհիների ծանրաբեռնվածությունը չափից շատ է: Օրինակ, մեկ սենյակը մաքրելու համար նրանք ունեն 30 րոպե ժամանակ: Ընդ որում, օրական նրանք կարող են մաքրել 15-16 սենյակ: Նման կարճ ժամանակում մաքրության որակ ապահովելը անհնար է: