Փարիզի Դիսնեյլենդը ռեկորդներ է սահմանում և խրվում պարտքերի մեջ

Ինչպես հայտնում է Ֆրանս Պրեսսը՝ Փարիզի Դիսնեյլենդ զբոսայգին այս տարի սահմանել է ալցելությունների ռեկորդ: Թեև Նոր տարվան դեռ ամսից ավել ժամանակ կա՝ այգի արդեն այցելել են 15.6 միլիոն մարդ: Այս տարի քսանամյակը նշող այգի այցելողների կեսը ֆրանսիացիներ են, նրանց հաջորդում են բրիտանացիները, իսպանացիները և իտալացիները:

Անցած տարվա տնտեսական ճգնաժամը բերեց նրան, որ այցելուների թիվը զգալիորեն նվազեց: Նույնն պատճառով էլ զբոսաշրջիկները նախընտրեցին  չգիշերել Դիսնեյլենդի տարածքում գտնվող հյուրանոցներում: «Եվրոդիսնեյի» պարտքերի մարումը բերեց նրան, որ ընկերությունը ունեցավ 85.6 միլիոն եվրոյի կորուստ: Սեպտեմբերին Եվրոդիսնեյը ստիպված եղավ պարտքերի մեջ մտնել՝ 1.3 միլիարդ եվրո գումար վերցնելով ամերիկյան «Ուոլտ Դիսնեյ»  ընկերությունից:

You might also like