Նիդերլանդներում նոյեմբերի հինգին կանցկացվի հերթական Թանգարանային գիշեր: Քաղաքի առավել հայտնի ցուցասրահները կառաջարկեն հատուկ ծրագրեր, այդ թվում` երաժշտական ներկայացումներ, բեմադրություններ, շրջագայություններ և այլն:
Միջոցառմանը կմասնակցեն քաղաքի ավելի քան 40 թանգարան, ներառյալ` Ազգային Կայսերականը (The National Rijksmuseum), Արևադարձայինը (Tropenmuseum), Ծովայինը (Foam), ՆԵՄՕ գիտական կենտրոնը (Science Center NEMO), Արտիստի թագավորական կենդանաբանական թանգարանը (Artis Royal Zoo), Ամստերդամի թանգարանը (Amsterdam Museum), Էրմիտաժը (Hermitage) և Հրեական պատմության թանգարանը (Jewish Historical Museum):
Ամեն տարի Ամստերդամի Թանգարանային գիշերը գրավում է 26 հազար այցելուների ուշադրությունը: Քաղաքի խոշորագույն թանգարանների հատուկ առաջարկներից օգտվելու համար անհրաժեշտ է միայն ձեռք բերել մեկ տոմս, որի արժեքը կազմում է 17.5 եվրո, եթե այն ձեռք բերեք նախօրոք կամ 20եվրո` միջոցառման օրը:
Ձեռք բերված տոմսը հնարավորություն է տալիս այցելել միջոցառմանը մասնակից բոլոր թանգարանները, երեկույթները և թույլ է տալիս օգտվել տրանսպորտի մի քանի միջոցներից` հատուկ տրամվայներից և զբոսանավերից: Բացի այդ, տոմսի տերը կարող է այցելել մասնակից-թանգարաններից մեկը միջոցառման ավարտից հետո ընթացիկ տարվա մեջ մեկ օր ևս: