Չեխական խոհարարական հաստատությունների Czech Bar Awards-ը կազմել է վարկանիշային ցուցակ և ընտրել է լավագույն սրճարանը: Այդ սրճարանը Պրահայի Café Louvre-ն է, որը ավելի քան 100 տարեկան է: Սրճարանը բացվել է 1902 թվականին: Այդ սրճարան են այցելել Կառլ Չապեկը, Ֆրանց Կաֆկան, Ալբերտ Էյնշտեյնը: Սրճարանը գործել է մինչև 1948 թվականը, երբ պատմական հեղաշրջման ժամանակ այն պայթեցվեց: Վերաբացվեց միայն 1992 թվականին:
Լավագույն սրճարան ընտրելիս Czech Bar Awards-ի ժյուրին սրճարանը գնահատել է 27 չափանիշներով, որոնց թվում է հաստատության մաքրությունը, երաժշտական ոճը, ծառայության մակարդակը, ընդհանուր լեզու գտնելը հաճախորդի հետ, մենյուի հասկանալի լինելը և խմիչքների որակը, հայտնում է ILOVECZ.RU-ն: Սրճարանը գտնվում է հետևյալ հասցեով` Národní փողոց 22: