Իսպանական Ալտեա քաղաքում, որը մտնում է Ալիկանտե մարզի մեջ, կազմակերպվել է «Չուպիտոյի Երթուղի» (Ruta del Chupito) էքսկուրսիաները, որը զբոսաշրջիկներին ծանոթացնում է խմելու ավանդույթներին: Իսպանիայում «Չուպիտո» են անվանում փոքր ծավալի՝ 30-50 մլ ապակյա տարան, որով մատուցում են կոնյակ, բրենդի, լիկյոր և այլ խմիչքներ ուտելուց առաջ: Էսկուրսիաները կանցկացվեն հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին և կտևեն մինչև նոյեմբերի 24-ը:
Երթուղին կզբաղեցնի Ալտեի ութ գիշերային ակումբները, որոնք տեղակայված են քաղաքի պատմական վայրերում: Էքսկուրսիայի սկիզբը ժամը 23:00-ն է, տոմսի արժեքը 10 եվրո: Այդ էքսկուրսիայի մեջ մտնում է 8 տեսակի խմիչքներ քաղաքի 8՝ de Copes, Atis Chupitería, Cocoon, El Raconet, La Taberna Roja, Nica, La Mascarada և Kiwi բարերում: Տոմսը հնարավոր է ձեռք բերել նշված բարերից կամ Acude ասոցիացիայից, որը կազմակերպում է էքսկուրսիաները, ինչպես նաև՝ Facebook-ում, հայտնում է BuenaEspana-ն: