Ինչպես հայտնել է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը՝ եկող տարվա հունվար ամսից մետրոյի և ավտոբուսի տոմսերի արժեքը կբարձրանա 4.2 %-ով: Ավտոբուսի համար ուղեվարձը կլինի 1.40 ֆունտ, մետրոյի մեկ կանգառի վճարը կկազմի 2.10 ֆունտ: Ըստ Ջոնսոնի՝ չնայած տոմսի գինը բարձր է ինֆլյացիայի գնից, բայց այն «հավասարակշռված» է:
Պահպանվել են հաշմանդամների, վետերանների և երիտասարդների համար նվազեցրած տոկոսադրույքները, իսկ 60 անց մարդիկ կարող են երթևեկել անվճար՝ ինչպես նախկինում էր: Բայց կթանկանա ոչ միայն քաղաքային հասարակական տրանսպորտը, այլև հեծանիվները: Երկակնանի փոխադրամիջոցի վարձավճարը շաբաթական կկազմի 10 ֆունտ: