Էմիրություններ. «Heineken»-ը բնակություն է հաստատել Դուբայի օդանավակայանում

Դուբայի օդանավակայանի միջազգային 3  տերմինալում բացվել է ԱՄՆ-ից դուրս  Heineken-ի առաջին բարը:  Heineken-ի ֆիրմային բարը գտնվում է B սրահում՝ В27 դարպասի մոտ, իսկ 2013  թվականին նախատեսվում է բացել երկրորդ բարը:

Լցովի և շշալցված գարեջրի հետ մեկտեղ այստեղ կարելի է պատվիրել նաև ոչ ալկոհոլային խմիչքներ և միջազգային խոհանոցի նրբահամ ուտեստներ: Բարի տարածքում կան  անվճար  Wi-Fi և թերթեր, ինչպես նաև՝ հեռախոսների և նոթբուքերի լիցքավորման կետեր:

 

You might also like