Լոնդոնյան երկնաքերի բարձունքին կբացվի դիտահրապարակ

Լոնդոնի ամենաբարձր շենքի վերևում` «Բեկոր» երկնաքերում (The Shard) 2013 թվականի փետրվարի 1-ին կբացվի դիտորդական տախտակամած: Այն կզբաղեցնի այդ երկնաքերի վերևի 70-72-րդ հարկերը: View from the Shard դիտորդական հրապարակը գտնվում է գետնից 243 բարձրության վրա, որն էլ Արևմտյան Եվրոպայում համարվում է ամենաբարձրը. հայտնում է Gadling.com-ը: Այդտեղ տեղակայված են 12 բարձր տեխնոլոգիական հեռադիտակներ, որոնցով հնարավոր է նայել տասնյակ լոնդոնյան տեսարժան վայրեր: View from the Shard-ի վերջին հարկը ամբողջապես գտնվում է բաց երկնքի տակ:

Երկնաքերի ստեղծումը, որի շինարարությունը հովանավորվում է Քաթարի գործարարների կողմից, զայրույթ է առաջացրել լոնդոնցիների մոտ: Բրիտանական մայրաքաղաքում դրա անհրաժեշտության կարևորության մասին վիճում էին շինարարության հենց սկզբից: Բացի դիտորդական հարկերից,  շենքում կլինեն ռեստորաններ, Shangri-La հյուրանոցը, կլինեն բնակելի բնակարաններ և գրասենյակներ: View from the Shard-ը կլինի  Լոնդոնի ոչ ամենաէժան տեսարժան վայրը: Մեծահասակի համար տոմսը կարժենա 25 ֆունտ (31 եվրո), երեխայի համար 18.5 ֆունտ (23 եվրո):

You might also like