Գերմանիա. Կարմիր գլխարկ՝ պատրաստված Գերմանիայում

Նոյեմբերի 8-ից 25-ը Գերմանիայում կանցկացվի Հեքիաթների գերմանական օրեր, որը կազմակերպել է «Հեքիաթային երկիրը»՝ հեքիաթների գերմանական մշակութային կենտրոնը: 200 տարի առաջ թողարկվել է Գրիմ եղբայրների հեքիաթների առաջին գիրքը, ովքեր երկար տարիներ ապրել և աշխատել են Բեռլինում: Այս տարի կլինի մեծ տոնակատարություն՝ նվիրված այս հոբելյանին:

Հյուրերի համար կկազմակերպվի բազմազան հետաքրքիր միջոցառումներ, նրանց համար, ովքեր սիրում են արքայազնների, հրաշագործների, կախարդների, հրաշագեղ արքայադստրերի և ցանկացած իրավիճակից հաջողությամբ դուրս եկող հասարակ աղջիկների հեքիաթային աշխարհը: Հյուրերին սպասվում են ցուցահանդեսներ, որտեղ ոչ միայն կարելի է սուզվել Գրիմ եղբայրների հեքիաթային աշխարհ, այլև գնել գեղեցիկ գրքեր: Թատերական ներկայացումները, սեմինարները, ֆիլմերը և համերգները հրավիրում են Ձեզ մանկություն և առաջարկում ներխուժել Գրիմ եղբայրների կախարդական աշխարհ:

You might also like