Մեծ Բրիտանիա. Բիգ Բենը վարձով կտրվի

Լոնդոնի գլխավոր խորհրդանիշներից մեկը` Բիգ Բենի աշտարակը, վարձով կտրվի: Իշխանությունների նմանօրինակ որոշումը պայմանավորված է նրանով, որ այդ պատմամշակութային հուշարձանի պահպանման համար հարկատուները չափազանց մեծ գումարներ են վճարում: Մեծ Բրիտանիայի իշխանությունները եկել են այն եզրահանգման, որ երկրի խորհրդանիշները չափազանց թանկ են նստում հասարակ քաղաքացիների վրա և որոշել են դրանք փոխարինել ինքնավարձատրությամբ: Տեսարժան վայրերի ցանկում առաջինը, որը ինքը կաշխատի իր պահպանման գումարը, կլինի Բիգ Բենը:

Արդեն վարձակալության առաջարկություններ են արվել ռեժիսիորներին, նրանք էլ մեծ ուրախությամբ համաձայնվել են Ընդհանուր Պալատի պատմական ինտերիերում ֆիլմեր նկարահանելու  գաղափարին: Ըստ տնտեսագետների հաշվարկի` շենքի ներսի տարածքները վարձակալության հիմունքով տալով ֆիլմերի նկարահանող խմբերին, հնարավոր է ստացված գումարով բոլոր ծախսերը հոգալ, անգամ եկամուտ ունենալ:

Ֆինանսների նախարարությունը խոստանում է, որ կհետևի վարձակալողներին և թույլ չի տա նրանց վնասել պատմամշակութային արժեք համարվող այդ կառույցը: Հանրահայտ աշտարակը վերակառուցման կարիք ունի: Խորհրդի Պալատ է լցվում Թեմզայի ջուրը, հենց Բիգ Բենն էլ կամաց-կամաց թեքվում է Թեմզայի կողմը: Շենքի վերանորոգման և ափերի ամրապնդման համար հարկավոր կլինի ավելի քան 1 մլրդ. եվրո: Այդքան գումար գանձապետարանում չկա, և որոշում կայացվեց, որ աշտարակը վարձով կտրվի:

You might also like