Ամենանեղ ինքնաթիռները` Easyjet-ից և Ryanair-ից

Business Traveller ամսագիրը ամենամյա հարցում է անցկացրել, որի արդյունքում հրապարակել է տվյալներ, թե որ ավիաընկերությունների ինքնաթիռներն են համարվում ամենահարմարավետը և անհարմարը ուղևորների համար: Ամսագրի փորձագետները չափել են տարբեր ավիաընկերությունների ինքնաթիռների սրահները` պարզելու թե որքան տարածք է բաժին ընկնում ուղևորին: Ուղևորի համար քիչ տարածք է տրամադրում Ryanair ավիաընկերությունը: Այդ ավիաընկերության ինքնաթիռների բազկաթոռներն ամենանեղն են, ինչպես նաև ոտքերի համար քիչ տարածություն ունեն:Բարձրահասակ մարդիկ ավելի հարմարավետ տեղավորվում են ասիական ավիաընկերությունների ինքնաթիռներում: Առաջին հորիզոնականը զբաղեցրել են միանգամից երկու ավիաընկերություն` Cathay Pacific-ը և Singapore Airlines-ը: Այնուհետև հաջորդում են Korean Air-ը, Etihad-ը, Thai Airways-ը, Japan Airlines-ը, Emirates-ը: American Airlines ընկերությունը այս ցուցակում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: Ամենալայն բազկաթոռները Emirates Airlines-ինն են:

You might also like