Բրիտանական Յորքը ընդգրկվել է Եվրոպայի «համեղ քաղաքների» տասնյակում

Յորքը դարձել է բրիտանական սննդի քաղա՞ք: Բրիտանական Յորքը հայտնի է իր գոթական ոճի տաճարով և վիկինգների ժառանգությամբ, բայց յորքյան պուդինգը, որը այնքան էլ հայտնի չէր, պարզվեց ընդգրկվել է ճանապարհորդական ուղեցույցների մեջ, հայտնում է Daily Mail-ը: Ինչպես երևում է Յորքը գուրմաններին գերեց նաև իր պուդինգով, եթե հավասարվել է Եվրոպայի խոհանոցային լավագույն քաղաքներին, անգամ ընդգրկվել լավագույն «ամենահամեղ քաղաքների» տասնյակում, հայտնում է TripAdvisor-ը:


Յորքյան խոհանոցը,պորտալի տվյալներով, տասը լավագույնների մեջ  զբաղեցնում է հինգերորդ տեղը`  առաջ անցնելով Բոլոնիայից և Բարսելոնայից: Ցուցակում գերիշխում են իտալական առողջարանները, որտեղ զբոսաշրջիկները կարող են վայելել խոհանոցային գլուխգործոցներ: Ֆլորենցիան առաջին տեղում է`  առաջ անցնելով Փարիզից: Երրորդ տեղում է Հռոմը: Սիենան և Բոլոնիան հաջորդաբար զբաղեցնում են  վեցերորդ և յոթերորդ հորիզոնականները:

TripAdvisor-ի ներկայացուցիչ Էմմա Շոի (Emma Shaw) խոսքերով`  մրցանակը կտրվի է այն քաղաքին, որը կունենա Եվրոպայի ամենալավ խոհանոցը և գինին, այստեղ հաշվի կառնվի այն միլիոնավոր զբոսաշրջիկների կարծիքը, ովքեր այցելել են TripAdvisor-ի պորտալ: Ինչ վերաբերում է Յորքին, Շոնը համարում է, որ քաղաքը իսկապես ընդգրկվել է Եվրոպայի լավագույն տասնյակում: Յորքում կա բազմաթիվ տարբեր ռեստորաններ, այդ թվում`  Միշլենը իր «J Bakers» մենյուով, որում կա ձուկ, թութակ, ջայլամ և անգամ զեբր:

Անցյալ ամիս քաղաքում անցկացվեց խոհարարական փառատոն, որը Մեծ Բրիտանիայի ամենախոշոր փառատոններից մեկն էր: Եվրոպական լավագույն խոհանոցային քաղաքների տասնյակը հետևյալն է`

1. Ֆլորենցիա, Իտալիա
2. Փարիզ
3. Հռոմ
4. Սորրենտո, Իտալիա
5. Յորք
6. Սիենա, Իտալիա
7. Բոլոնիա, Իտալիա
8. Սան-Սեբաստիան, Իսպանիա
9. Բարսելոնա
10. Էդինբուրգ

You might also like